Ուկրաինայի շուրջ բանակցությունների արդյունքները չեն հրապարակվում` գործող համաձայնության շրջանակում․ Մեդվեդև
Ռուսաստան
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ գործող պայմանավորվածության համաձայն՝ ռուսական կողմը չի հրապարակում Ուկրաինայի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների արդյունքները, հաղորդում է TASS-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ներկայացրել է իր դիրքորոշումը, այդ թվում՝ տարածքային հարցերի և Ուկրաինայի «ապառազմականացման» պարամետրերի վերաբերյալ։ Մեդվեդևը նշել է, որ ռուսական առաջարկները ձևակերպվել են երկրի նախագահի կողմից և բազմիցս հրապարակվել են։
Նա նաև հավելել է, որ մյուս կողմը ներկայում ուսումնասիրում է ներկայացված առաջարկները, սակայն պաշտոնական պատասխան դեռ չի ստացվել։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը