ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 8 պաշտոնյայի նկատմամբ
Աշխարհ
TASS-ի փոխանցմամբ, Եվրոպական Միությունը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի՝ իրավապահ մարմինների և դատական ու բանտային համակարգի 8 աշխատակիցների նկատմամբ՝ այս որոշումը իրականացնելով առանձին՝ 20-րդ պատժամիջոցների փաթեթից անկախ, նշվում է Եվրախորհրդի պաշտոնական հայտարարության մեջ:
Ցուցակում ընդգրկված են երկու դատավոր, մեկ դատախազ, մեկ քննիչ և չորս բանտային ու նախնական կալանավորման հաստատությունների ղեկավարներ:
Պատժամիջոցները ներմուծվել են ԵՄ մարդու իրավունքների ռեժիմի հիման վրա՝ կապված «մարդու իրավունքների խախտումների» հետ։ Միջոցները ներառում են ԵՄ-ում մուտքի արգելք և նրանց եվրոպական ֆինանսական ակտիվների սահմանափակում։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը