Ահազանգ է ստացվել, որ Գյումրու համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրվել
Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել համայնքային ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները, ովքեր ուսուցչական անձնակազմի հետ իրականացրել են տարհանում։
Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահները պարզել են ահազանգի հեղինակի ինքնությունը։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում։
© https://shamshyan.com/hy/article/2026/02/23/1300459


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը