Պուտինը Կրեմլում հանդիպել է զոհված հատուկջոկատայինների այրիների հետ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է հերոսաբար զոհված ռուս հատուկջոկատայինների այրիների հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Հանդիպումը տեղի է ունեցել Հայրենիքի պաշտպանի օրվա միջոցառումների շրջանակում։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Պուտինը զրուցել է Ռուսաստանի զինված ուժերի Հատուկ գործողությունների ուժերի զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ։ Նախագահը ընդգծել է, որ պետությունը մշտապես աջակցելու է իրենց ամուսիններին կորցրած կանանց և նրանց ընտանիքներին։
Նույն օրը Պուտինը Կրեմլում պետական պարգևներ էր հանձնել Ռուսաստանի հերոսի կոչման և «Արիության» շքանշանի արժանացած զինծառայողներին։ Նա նաև ծաղիկներ է խոնարհել Ալեքսանդրովյան այգում գտնվող Անհայտ զինվորի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը