Պայմանագրային զինծառայողին ծեծի ենթարկելու գործով կա կալանավորված
Հասարակություն
Պայմանագրային զինծառայող Ա․ Մ․–ին ծեծի ենթարկելու գործով կա երկու մեղադրյալ: Այս մասին «News.am»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ 2026 թվականի փետրվարի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որին միացվել է նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռնված ևս երկու քրեական վարույթ: :
Նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկը կալանավորվել է»,– հայտնել են ՔԿ–ից։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան