Եգիպտոս գնալը կթանկանա
Աշխարհ
Մարտի 1-ից սկսած՝ Եգիպտոս մուտքի վիզայի արժեքը 25 դոլարից կբարձրանա մինչև 30 դոլար։ Այս մասին հայտնել է Cairo 24-ը՝ հղում անելով Տուրիստական ընկերությունների և գործակալությունների պալատին։
«Տուրիստական ընկերությունների և գործակալությունների պալատը հայտարարել է Եգիպտոսի մուտքի կետերում մուտքի վիզայի վճարների բարձրացման մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հրատարակությունը պարզաբանում է, որ սա վերաբերում է միանգամյա մուտքի վիզաներին, որոնց գինը մարտի 1-ից սկսած 25 դոլարից կբարձրանա մինչև 30 դոլար: Բազմակի մուտքի վիզայի գինը կմնա նույնը՝ 60 դոլար։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան