Ուղղաթիռի կործանման հետևանքով 15 մարդ է զոհվել
Աշխարհ
Պերուի հարավում Մի-17 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 15 մարդ։ Այդ մասին հայտնել են երկրի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ), հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ուղղաթիռը իրականացնում էր որոնողափրկարարական աշխատանքներ Արեկիպա շրջանում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով։ Կապն ուղղաթիռի հետ հետ կորել էր փետրվարի 22-ին։
Զինվորականները, ազգային ոստիկանության հետ համատեղ իրականացված որոնողական գործողության ընթացքում, հայտնաբերել են ուղղաթիռը։ Փրկարարները հաստատել են անձնակազմի չորս անդամների և 11 ուղևորների մահը։ Ավիավթարի պատճառները պարզվում են։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան