Տավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել է Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը Դուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև» Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասը Ռոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո Ֆերդինանդ Անգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիային 88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքները Կոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառով Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Մեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով 

Պարգեւներ Բանակի օրվա առթիվ

Հայաստան

ՀՀ զինված ուժերում երեք զինծառայող որդի ունեցող մի քանի ընտանիքներ Բանակի օրվա առթիվ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ, արժանացել են ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրի եւ դրամական պարգեւի: Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում հյուրընկալեց նրանց: ԱԺ նախագահի առաջարկությամբ զինծառայողներն ու ծնողները նախապես չէին տեղեկացվել միմյանց մասնակցության մասին, եւ նրանց հուզումնալից հանդիպումը խորհրդարանում հաճելի անակնկալ էր :

ԱԺ նախագահի կարգադրությամբ, Բանակի օրվա առթիվ , Ազգային ժողովի Պատվո մեդալով են պարգեւատրվել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱԺ պատգամավորներ Հրայր Կարապետյանը, Արմեն Մխիթարյանը, Առաքել Մովսիսյանը, Սեդրակ Սարոյանը, Արթուր Աղաբեկյանը:

Միկոյանների, Դանիելյանների, Գլջիյանների, Գեւորգյանների եւ Ավետիսյանների ընտանիքների ներկայացուցիչներին եւ ԱԺ պատգամավորներին հանձնելով պարգեւները' ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը շնորհավորեց բոլորին Բանակի օրվա ու ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի առթիվ եւ նշեց. «Մեր բանակն արդեն եւ միաժամանակ' դեռեւս 20-ամյա երիտասարդ է, բայց տարիքին թերեւս անհամապատասխան շատ ավելի հարուստ կենսափորձով, եւ վստահությամբ է նայում ապագային, որովհետեւ ունի մնայուն ու արժանապատիվ հետք անցյալում եւ ներկայում:

Կարծում եմ' խորհրդանշական է հայոց բանակի զինվորների ներկայությունը հայոց խորհրդարանում' որպես ուժի եւ իրավունքի միասնություն, որովհետեւ բանակը խորհրդանշում է ուժը, իսկ խորհրդարանը' օրենքը, որոնք երկուսն էլ գերակա են անարդարության եւ որեւիցե ոտնձգության նկատմամբ»: Աժ նախագահի խոսքերով' տարիներ շարունակ հայ զինվորը ծառայել է օտար բանակում, պաշտպանել օտարի հայրենիքը, բայց 20 տարի առաջ իրողությունները փոխվեցին, եւ հայ զինվորը պաշտպանեց իր ընտանիքը, իր պատիվը, իր հայրենիքը:«20 տարի առաջ էլ մեր բանակը ծնվեց արդարությունը եւ իրավունքը պաշտպանելու պայքարում եւ այդ պայքարին զուգընթաց, երբ պատերազմ չցանկանալով հանդերձ' ստիպված էինք զենքի դիմել, որովհետեւ հակառակ կողմն այլ լեզու այդպես էլ չցանկացավ հասկանալ,- ասաց Սամվել Նիկոյանը: - Հայոց զինուժը ծնունդ առավ հայրենիքի ու հայի նկատմամբ ինքնաբուխ սիրուց, նրանց պաշտպանելու անհրաժեշտությունից ու մտահոգությունից: Նման վերաբերմունք միմյանց նկատմամբ ունենում են հարազատները:

Ահա այդպիսի զգացմունքախառն ու իսկապես նվիրումի մեջ ծնվեց հայկական բանակը, որի մարտունակությունը, կարծում ենք, այսօր գերադասում է կասկածի տակ չդնել ոչ միայն նման փորձից բազմիցս տուժած մեր ռազմատենչ հարեւանը, այլեւ մեզանից հեռու գտնվող տարածաշրջաններում, որովհետեւ գիտեն, որ անկախ ժամանակից, հայ զինվորի ոգին մնացել է նույնը: Նույնն է մնացել նաեւ հայ ծնողի սերը եւ իր զավակի, եւ նրա կողմից պաշտպանվող հայրենիքի նկատմամբ:

Նա հասկանում է, որ իր զավակին է ուղարկում բանակ, բայց նաեւ հասկանում է, որ ուղարկում է ոչ միայն իր, այլեւ բոլորիս հայրենիքը պաշտպանելու: Հասկանում է, որ իր զավակն այլեւս բոլորինս է, ու բոլորիս սերն էլ միանալով իր սիրուն' ավելի ամուր է դարձնում հայրենիքի զինվորի թիկունքը:

Այսօր այս դահլիճում հյուրընկալելով հայոց բանակի զինվորներին ու նրանց ծնողներին' ես ուզում եմ Ազգային ժողովի ու անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել ձեզ, եւ հանձինս ձեզ' բոլոր զինվորներին ու սպաներին, նրանց ծնողներին ու հարազատներին' բանակին հարազատի հոգատարությամբ վերաբերվելու, բանակի կողքին կանգնած լինելու համար, որովհետեւ որքան էլ խիզախ լինի զինվորը, որքան էլ զինված լինի ամենաժամանակակից զենքով, միեւնույնն է, նա իրեն վստահ չի զգա, եթե թիկունքն ամուր չլինի, եթե չզգա հասարակության աջակցությունը: Իսկ հասարակությունը բոլորս ենք' անկախ մեր զբաղեցրած պաշտոնից: Դրա վկայություն համարենք նաեւ այն, որ Բանակի օրվա առթիվ Ազգային ժողովի պարգեւների են արժանանում ոչ միայն այսօրվա բանակի զինվորի ընտանիքները, այլեւ երեկվա զինվորը, ով այսօր պատգամավոր է, բայց , համոզված եմ, անհրաժեշտության դեպքում արդեն հաջորդ պահին վերստին կզինվորագրվի հայրենիքի պաշտպանությանը»:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Բանակի օրվա առթիվ' Ազգային ժողովի նախագահը մեր զինվորներին ու սպաներին, բոլոր զինծառայողներին մաղթեց առողջություն, խաղաղություն եւ արեւշատություն,իսկ նրանց ծնողներին ' համբերություն, լավատեսություն եւ վստահություն: «Թող երբեք անհրաժեշտություն չզգացվի, որ մեր զինվորներն իրենց մարտական բարձր պատրաստվածությունն ու զինվորական հմտությունները դրսեւորեն ռազմական իրավիճակներում» ,- ասաց ԱԺ նախագահը:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի եւ ՀՀ զինված ուժերի կայացման ու բանակաշինության գործում ունեցած ներդրման համար ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվեց «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով: Այս պարգեւին արժանացան նաեւ ԱԺ վերոհիշյալ պատգամավորները, ինչպես նաեւ նրանց գործընկերներ Հրանտ Գրիգորյանը, Միքայել Մանուկյանը, Ռուբեն Հայրապետյանը, Աշոտ Աղաբաբյանը, Ռուբեն Գեւորգյանը, Ռուստամ Գասպարյանը:

Շնորհակալություն հայտնելով կազմակերպված միջոցառման համար' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ավանդույթ է դարձել ԱԺ ղեկավարության կողմից երեք զինվոր ունեցող ընտանիքներին խրախուսելը: Նախարարն իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց ծնողներին ու զինծառայողներին, ովքեր իրենց ծառայությամբ եւ ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարձրացնում են հայոց բանակի մարտունակությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջՀրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն ՍիմոնյանՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտելԵրևանին Էրիվան ասացին, Սևանին՝ Գյոչա, երգեր ու մշակութային հայտարարություններ են անում. ինչո՞ւ ենք մենք այլայլվում. Ալեն ՍիմոնյանԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հետևել է կամավոր ատեստավորմանըՄասկը հայտնել է, որ ուղեծիր օգտակար բեռի դուրսբերման արժեքը կարող է նվազելTRIPP-ը միայն Թրամփի բիզնես նախագիծը չէ, այն նաև Հայաստանի համար է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումը
Ամենադիտված