«Հրապարակ». Արամ Զավենիչն ընդունել և խոստովանել է, որ Հայաստանի ապագան առանց Ռուսաստանի մշուշոտ է
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հանրապետություն» կուսակցության նախագահ, Հայաստանի թիվ մեկ հակառուս Արամ Սարգսյանը, որի քաղաքական գաղափարախոսությունը հիմնված է Ռուսաստանի դեմ, պարզվում է՝ իրական կյանքում ընդունում է, որ Հայաստանը չի կարող պոկվել Ռուսաստանից, քանի որ մեր տնտեսությունն իր բոլոր թելերով կապված է ռուսական շուկայի հետ։ Հայ գործարարներից մեկը, որը վերջերս հանդիպում է ունեցել Արամ Սարգսյանի հետ, մեզ պատմեց, որ մասնավոր զրույցում Զավենիչն ընդունել և խոստովանել է, որ Հայաստանի ապագան առանց Ռուսաստանի մշուշոտ է, քանի որ մեր տնտեսությունը գրեթե ամբողջովին կախված է ռուսական շուկայից։
Ի դեպ, այդ կախվածությունը հատկապես մեծացել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, 2-րդ նախագահը, օրինակ, իր վերջին ասուլիսում նշեց, որ 2025-ին ՀՀ խոշոր հարկատուների առաջին տասնյակում 8 կազմակերպություն իրենց բիզնես գործունեությունն իրականացնում են ՌԴ-ի հետ ներկրումների և արտահանումների միջոցով»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան