Ձերբակալվել է ԱՄՆ-ում Միացյալ Թագավորության նախկին դեսպանը
Աշխարհ
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ում ՄԹ նախկին դեսպանին Փիթեր Մանդելսոնին՝ հանրային պաշտոնում չարաշահման կասկածով։
Ձերբակալությունը կատարվել է Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա կապերի մասին բացահայտումներից հետո։
72-ամյա Մանդելսոնը սեպտեմբերին հեռացվել էր դիվանագիտական ծառայությունից, երբ սկսել էին պարզվել նրա և Էփշտեյնի միջև ընկերական կապերի խորությունը։
Այս ամսվա սկզբին ոստիկանությունը հետաքննություն էր սկսել Մանդելսոնի նկատմամբ՝ վարչապետ Քիր Սթարմերի կառավարության կողմից նախկին դեսպանի և Էփշտեյնի միջև նամակագրությունը փոխանցելուց հետո։
Ըստ բրիտանական լրատվամիջոցների, նախկին դեսպանն ավելի ուշ ազատ է արձակվել գրավի դիմաց։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)