Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք
ՀասարակությունՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ կայքից։
Օրերս Այրում մաքսային անցման կետ ժամանած Թբիլիսի-Երևան մարդատար գնացքի մաքսային հսկողության ժամանակ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 13 բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում պարզել են, որ գնացքում առկա է մաքսային հսկղությունից թաքցված դեղորայք: Ուղևորներից Ա.Տ.-ի մահճակալի տակի թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 3 մեծ պայուսակ, որոնց մեջ եղել են 45.5 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ։
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան