Դանիան Ուկրաինային 30 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել
Աշխարհ
Դանիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային լրացուցիչ մարդասիրական օգնություն հատկացնել 190 միլիոն կրոն (30 միլիոն դոլար), հայտարարել է Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։
Նախարար Լարս Լյոկե Ռասմուսենի խոսքով՝ միջոցները կօգնեն «լուծել սուր մարդասիրական իրավիճակը և ապահովել երկարաժամկետ աջակցություն»։ Միջոցները կուղղվեն դանիական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՄԱԿ-ի մարդասիրական հիմնադրամի Ուկրաինայում, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։
2022 թվականի փետրվարից ի վեր Դանիան Ուկրաինային տրամադրել է 205 միլիոն դոլար մարդասիրական օգնություն և 11,19 միլիարդ դոլար ռազմական օգնություն։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան