Մոսկվայում տղամարդը պայթեցրել է իրեն ոստիկանության պարեկային ավտոմեքենայի մոտ
Ռուսաստան
Մոսկվայի կենտրոնում անհայտ տղամարդը պայթեցրել է իրեն ոստիկանության պարեկային ավտոմեքենայի մոտ։ Նրա ինքնությունը դեռ պարզվում է, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի խոսնակ Սվետլանա Պետրենկոն։
Նախնական տվյալներով՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան տղամարդը մոտեցել է Մոսկվայի Սավելյովսկի երկաթուղային կայարանի մոտ ծառայություն իրականացնող երեք ոստիկանների և գործի դրել պայթուցիկ սարքը։
Պայթյունի հետևանքով տեղում զոհվել են մեկ ոստիկան և հարձակվողը, ևս երկու ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է TASS-ը ։
Քննությունը շարունակվում է․ իրականացվում են փորձաքննություններ, հարցաքննվում են ականատեսները, ուսումնասիրվում են տեսախցիկների տեսագրությունները։ Իրավապահները նաև պարզում են հնարավոր հանցակիցների առկայությունը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան