Չինաստանը աջակցում է միջուկային զենքի հավասարակշռված վերահսկողությանը
Աշխարհ
Չինաստանի սպառազինության վերահսկման հարցերով դեսպան Շեն Ջիանը հայտարարել է՝ Պեկինը կողմ է միջուկային զենքի միջազգային հավասարակշռված և արդյունավետ վերահսկողությանը։
«Խճճված ու լուրջ միջազգային անվտանգության պայմաններում Չինաստանը հավատարիմ է արդարության, համագործակցության, հավասարակշռության և արդյունավետության սկզբունքներին զինատեսակների վերահսկման ոլորտում», – ասվում է Շեն Ջիանի խոսքում, որը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության կոնֆերանսի նիստում։
Նա ընդգծել է, որ Պեկինը նպատակ ունի ուժեղացնել միջազգային համագործակցությունը անվտանգության հարցերում և բարելավել գլոբալ կառավարչությունը այս ոլորտում։ «Միջուկային զենքի վերահսկողությունը կարևոր երաշխիք է գլոբալ ռազմավարական կայունությունը պահպանելու համար։ Միջազգային համայնքը պետք է հետևի արդար, ողջամիտ, ռացիոնալ և պրագմատիկ մոտեցմանը միջուկային զենքի սահմանափակման գործում», – նշել է Շենը։
Նա նաև ընդգծել է, որ միջուկային զենքի չտարածման խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական ու դիվանագիտական միջոցներով և կարևորել է միջազգային իրավունքի պահպանությունը և բազմակողմանի զենքերի վերահսկման մեխանիզմների ակտիվացումը, հայտնում է TASS-ը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան