Վերջին բանակցությունները ճանապարհ են բացում Ուկրաինայի հարցի խաղաղ լուծման համար․ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ
Աշխարհ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մաո Նինգը նշել է՝ բանակցությունները միակ լուծումն են Ուկրաինայի ճգնաժամի համար, և կողմերը պետք է հասնեն համապարփակ խաղաղության համաձայնագրի, գրում է TASS-ը։
«Վերջերս Ուկրաինայի ճգնաժամի շուրջ երկխոսության դուռը բացվել է, և կողմերը շարունակում են բանակցությունները։ Չինաստանը հույս ունի, որ կողմերը կօգտագործեն այս հնարավորությունը կայուն և պարտադիր համաձայնություն ձեռք բերելու համար», – ասել է Մաո Նինգը։
Նա հավելել է, որ Չինաստանը պահպանում է սկզբունքային և հստակ դիրքորոշում այս հարցում և աջակցում է խաղաղության հասնելու ջանքերին։ Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական համագործակցությունը միջազգային հանրության հետ՝ հակամարտության դիվանագիտական լուծմանը խթանելու համար։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)