Կանադան պատրաստվում է օգնել Կուբային էներգետիկ ճգնաժամի պայմաններում
Աշխարհ
Կանադան պատրաստվում է օգնական փաթեթ տրամադրել Կուբային՝ երկրում վառելիքի ծանր պակասի պայմաններում, հայտնում է Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը։ Նա հավելել է, որ առայժմ չի ներկայացնում փաթեթի մանրամասները, բայց պատրաստվում են աջակցել երկրի էներգետիկ կարիքներին։
Կուբայում վառելիքի սուր պակասը առաջացել է այն բանից, որ ԱՄՆ վարչակազմը արգելափակել է նավթի մատակարարումները, այդ թվում՝ նախկինում Կուբայի հիմնական մատակարար Վենեսուելայից։ Արդյունքում բարձրացել են սննդի և տրանսպորտի գները, և երկրում արդեն նկատվում են երկարաժամկետ անլույս ժամեր ու խափանումներ, հայտնում է Reuters-ը։
ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ Կուբայի էներգետիկ կարիքները չբավարարվելու դեպքում իրավիճակը կարող է վերածվել մարդասիրական ճգնաժամի։ Կանադան վերջին օրերին հետևում է իրավիճակին և մտահոգված է զարգացումներով։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան