Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ 

Ի՞նչ նպատակով են թշնամուն հանձնած քարտեզներից հետո, հիմա էլ նկարահանվում և հրապարակվում դիրքերը (տեսանյութ)

Հասարակություն

Ի՞նչ նպատակով և ու՞մ համար են թշնամուն հանձնած քարտեզներից հետո հիմա էլ նկարահանվում և հրապարակվում դիրքերը Տարիներ շարունակ զինված ուժերում մի շարք անձանց և ՀԿ-ների մուտքը բանակ, սահմանային դիրքեր, հրաձգարաններ և զորամասեր, արգելված է եղել, դրանց համար հատուկ գրություն պիտի լիներ: Փոխարենն այսօր ամեն ինչ բաց է փաշինյանական թիմի արտոնյալների համար։

Ինֆորմացիոն հոսքերի կառավարումն ու նկարահանումներն անգամ, լրագրողներիս համար նախկինում համակարգվում էր խստագույն ռեժիմով, կար կարգ ու կանոն ու դրան խստորեն հետևող հրամանատար, վարչական աշխատող, ու դա հիմնովին պատճառաբանված էր: Բայց 2018-ից հետո, այդ խստությունը այլևս չի գործում, դեռ մի բան էլ առաջարկվում է բեմադրել զինվորի ծնողի աչքին հաճելի տեսարաններ ու խուսափել նկարահանել բանակի իրականությունը: կինոռեժիսոր «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ և վարող Արշակ Զաքարյանը բազմաթիվ այսպիսի դրվագներ է հիշում:

Չմոռանանք, նախկինում ընդունված արգելքների մեջ նաև մի այսպիսի կանոն կար. Պատերազմի օրերին առաջնագիծ գնացողին, հարազատն իրավունք չուներ անգամ 1 հատ լուսանկարել: Չէին վստահում, համարում էին, որ ռազմի դաշտ գնացողին չպիտի թշնամին դեմքով ճանաչի: Բայց դա լուսանկար էր, որը ռազմաճակատ մեկնող որոշ տղաներից հնարավոր է մնար որպես վերջին հուշը։ Բայց արի ու տես, որ 44-օրյայի օրերին ակտիվ ռեժիմով էր գործում Նիկոլ Փաշինյանի կինը՝ իր կազմավորած «Էռատո» ջոկատով, մի ամբողջ ֆոտոշարք էր հրապարակում դիրքից, որտեղ երևում էր և՛ հրաձգարանի ողջ սարք ու կարգը, և՛ տեղակայման վայրը, բայց սա կարելի էր տիկնոջը, որովհետև նա Փաշինյանի կինն էր։ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, արտոնյալներն անարգել տեսանյութեր, լուսանկարներ և լայվեր էին տարածում զորամասերից, սուրճ խմելու տեսարաններ, բունկերից խիստ կենցաղային նկարներ՝ իբր թիկունքում լարված սպասող մայրերին ուժ տալու համար:

Որոշ բլոգերներ և զինվորական համազգեստով անձինք անմիջապես կռվի դաշտից, քաղաքական հայտարարություններ էին անում ու սպառնալիքներ հնչեցնում ընդդիմախոսների հասցեին՝ Փաշինյանի իշխանությունը չճոճելու համար: Եվ սրանք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելուց հետո ընդհանուր առմամբ հողատվությունը արդարացնողներն էին, որոնց հատուկ նկարահանել էին՝ քաղաքական դրդապատճառով՝ զենքը ձեռքներին և այդ տեսնյութը Հանրապետության հրապարակի էկրանից ցուցադրելով ՝ սպառնում ու ահաբեկում էին այլախոհներին։ Եվ այսօր՝ մոդեռն մտածող , լայվեր սիրող իշխանությունը բաց խաղաքարտերով մեզ ու թշնամուն է հրամցնում ամենաարգելվածը, ամենաթաքցնելիքն ու բանակի ներքին ինֆորմացիան: Այժմ էլ տեղի է ունենում հաջորդ աբսուրդային գործողությունը. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, փետրվարի 10-ին և 11-ին, իր սոցցանցից թշնամուն է տրամադրում Զինված ուժերի պաշտպանական կառույցների մասին ինֆորմացիա:

Ավելի քան 20 տարի, ուժային կառույցներում օպերատոր աշխատած փորձագետը վստահ է․ նախարարի հրապարակած կադրերը խոսուն փաստեր են, որ մեր անվտանգային կետերը հակառակորդի համար հեշտ թիրախ են դարձնում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր այս տեսանյութով փորձել է իբր հաշվետվողականություն ցույց տալ, մինչդեռ ՊՆ ռեսուրսներով անթույլատրելի հոլովակ է նկարել իր ՔՊ-ական թիմին օգնելու համար: Ըստ ռեժիսոր Արշակ Զաքարյանի, այդպիսի լավ ամրակայված բետոնե դիրքեր, կային նաև նախկինում, սակայն դրանց մասին չէր խոսվում, չէին նկարահանվում ու գովազդվում այն էլ քաղաքական ակցիաների վերածելով։ Նման բանն անթույլատրելի էր, այնինչ այսօր հենց ՊՆ-ն է խախտումներ անում՝ ստորադասելով անվտանգույթյան նորմերը, հանուն իշխող կլանի Փի-Առ-ի։

Նկատենք, որ սա թշնամուն գաղտնիք պարունակող տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ, արդեն տասներորդ դրվագն է: Արցախի վերջին պատերազմի կապիտուլյացիայից և հսկայական տարածքներ առանց 1 կրակոցի Ադրբեջանին հանձնելուց հետո, որպես «հումանիտար քայլ» հակառակորդին գաղտնի հանձնվեցին, հետո ազդարարվեց Ակնայի և այլ տեղամասերի ականապատված դաշտերի քարտեզների մասին, փոխարենը չստանալով ոչ մի գերի, կամ թեկուզ պատասխան «հումանիտար ժեստ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Ամենադիտված