Bloomberg. ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքել մինչև հուլիսի 4-ը
Աշխարհ
ԱՄՆ կառավարությունը ցանկանում է մինչև հուլիսի 4-ը համաձայնության գալ Ուկրաինայում հակամարտության դադարեցման վերաբերյալ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին:
Նրանց խոսքով՝ Վաշինգտոնի վարչակազմը ցանկանում է համաձայնագիր կնքել մինչև ԱՄՆ-ի կողմից իր անկախության 250-ամյակը նշելը։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ը: Առաջին օրը դրանք տևել են մոտ վեց ժամ, իսկ երկրորդ օրը՝ մոտ երկու ժամ: Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցությունները որակել է որպես դժվար, բայց գործնական:
Նա ասել է, որ շուտով կանցկացվի կարգավորման վերաբերյալ նոր հանդիպում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան