Կոշտան կարծում է, որ կարևոր է, որ Եվրոպան պատրաստվի Ռուսաստանի հետ երկխոսությանը
Աշխարհ
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան կարծում է, որ կարևոր է, որ Եվրոպան պատրաստվի Ռուսաստանի հետ երկխոսության, բայց ոչ այս պահին։
Նա կրկնել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային։
«Կարծում եմ՝ կարևոր է, որ Եվրոպան պատրաստվի Ռուսաստանի հետ խոսելուն», - ասել է նա պորտուգալական «Público» թերթին տված հարցազրույցում։
«Բայց կարծում եմ՝ հիմա ճիշտ պահը չէ, քանի որ մենք չպետք է ընդհատենք նախագահ Թրամփի ջանքերը՝ այս բանակցային գործընթացն ավարտելու համար։ Մենք պետք է աջակցենք այդ ջանքերին», - հավելել է Կոշտան։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ ԱՄՆ ջանքերը կարող են անարդյունք լինել։
«Ակնհայտ է, որ մենք պետք է պատրաստվենք հաջորդ օրվան»,-հավելել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ խորհրդակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ը։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցությունները բնութագրել է որպես դժվար, բայց գործնական։ Նախկինում Աբու Դաբիում հունվարի վերջին և փետրվարի սկզբին անցկացվել են բանակցությունների երկու փուլ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան