Կրեմլը հայտարարում է․ Telegram-ի նկատմամբ կիրառվում են «նպատակահարմար» միջոցներ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում Telegram մեսենջերի նկատմամբ՝ դրանք համարելով նպատակահարմար։ Հայտարարությունն արվել է «РИА Новости»-ի հետ զրույցում։
Ավելի վաղ «Российская газета»-ում, հղում անելով ՌԴ ԱԴԾ-ի նյութերին, տեղեկություն էր տարածվել, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի գործողությունները քննվում են ահաբեկչությանը օժանդակելու գործի շրջանակում։ Պեսկովը, մեկնաբանելով հրապարակումը, նշել է, որ մեսենջերում արձանագրվում է մեծ քանակությամբ բովանդակություն, որը կարող է վտանգ ներկայացնել երկրի համար, սակայն հարթակի վարչակազմը չի համագործակցում ռուսական իշխանությունների հետ։
Նրա խոսքով՝ հենց այդ հանգամանքից ելնելով համապատասխան գերատեսչությունները ձեռնարկում են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են համարում։ Պեսկովը նաև ընդգծել է, որ Telegram-ի նկատմամբ միջոցների կիրառումը գտնվում է իրավասու մարմինների լիազորությունների շրջանակում և նրանք իրականացնում են իրենց պարտականություններից բխող աշխատանքը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան