Պենտագոնը Գրենլանդիա նավեր ուղարկելու հրաման չի ստացել
Աշխարհ
Պենտագոնը չի ստացել ԱՄՆ ռազմածովային ուժերի որևէ նավ Գրենլանդիա ուղարկելու հրաման, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիա է ուղարկում լողացող հիվանդանոց՝ տեղի բնակիչներին խնամելու համար՝ նշելով, որ նավը «արդեն ճանապարհին է»։
Կիրակի օրը DR-ն հայտնել էր, որ Դանիայի կառավարությունը տեղյակ չէր ԱՄՆ-ից կղզի լողացող հիվանդանոց ուղարկելու որևէ ծրագրի մասին, իսկ Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը հայտարարել էր, որ արտաքին օգնության կարիք չկա։
«Պենտագոնը Գրենլանդիա որևէ նավ ուղարկելու հրաման չի ստացել», - նշել է հրատարակությունը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան