Ապարանը՝ տարվա չորս եղանակներին
Գիտություն և Մշակույթ
Այսօր Նկարիչների միությունում բացվեց «Ապարանի բնաշխարհը» խորագրով ցուցահանդեսը։ Այն կազմակերպել էին «Փյունիկ» հիմնադրամը, «Նիգ–Ապարան» և «Լոռվա ձոր» հայրենակցական միությունները։
Ցուցահանդեսին մասնակցում է 28 նկարիչ, ավելի քան 150 աշխատանքներով։
«Այս ցուցահանդեսը տարբերվում է նախորդներից, քանի որ այստեղ Ապարանը ներկայացվում է տարվա չորս եղանակներին. այստեղ տեսնում ենք Ապարանի գեղեցկությունը գարնանը, ամռանը, աշնանն ու ձմռանը», – ասաց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը։
Նա նշեց, որ յուրաքանչյուր նկարիչ Ապարանի հովտում իրեն հոգեհարազատ պատկերներ է գտել և անմահացրել։
Գրողների Միության նախագահ Լևոն Անանյանը նշեց, որ այս տեսակ միջոցառումները ճանաչողական բնույթի են։
«Այսպես ճանաչում ենք մարդկանց, բնությունը, մեր նկարիչներին, ովքեր ներկայացնում են իրենց հրաշալի գործերը», – ասաց նա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում