Կամչատկայի ափերի մոտ 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ռուսաստան
Փետրվարի 24-ին Կամչատկայի ափամերձ շրջանում արձանագրվել է 4,9 մագնիտուդով երկրաշարժ։ Տվյալները հրապարակել է Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)՝ նշելով, որ ստորգետնյա ցնցումները եղել են զգալի։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21:43-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքից մոտ 235 կիլոմետր հարավ-արևելք, որտեղ բնակվում է շուրջ 165 հազար մարդ։ Օջախի խորությունը կազմել է մոտ 10 կիլոմետր։
Նախնական տվյալներով՝ ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Ավելի վաղ՝ փետրվարի ընթացքում, 5,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ էր գրանցվել նաև Աֆղանստանում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան