Մոսկվայում արձագանքել են Զելենսկու հայտարարությանը․ «Բանակցությունները առաջընթաց են գրանցել»
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները «նկատելի առաջընթաց» են գրանցել։ «Լենտա.ռու»-ի հետ զրույցում նա նշել է, որ ուկրաինական կողմը հրաժարվում է իր իսկ բնորոշմամբ՝ նախապես անիրագործելի առաջարկներից։
Չեպայի խոսքով՝ Կիևը, մասնավորապես, այլևս չի պնդում 1991 թվականի սահմանների վերականգնման պահանջի վրա և, նրա գնահատմամբ, հասկանում է տարածքային կորուստների անխուսափելիությունը։ Պատգամավորը նշել է, որ սա վկայում է ուկրաինական կողմի՝ բանակցային գործընթացին ավելի «իրատեսական» մոտեցման մասին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հակամարտությունը գտնվում է «վերջի սկիզբ» փուլում։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ առանց հստակ անվտանգության երաշխիքների հրադադարը կարող է պարունակել լուրջ ռիսկեր։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան