Ռուսաստանը կօգտագործի ցանկացած զինատեսակ, եթե Ուկրաինան ստանա միջուկային տեխնոլոգիաներ․ Մեդվեդև
Ռուսաստան
Ռուսաստանի անվտանգության խորհրդի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է կիրառել ցանկացած զինատեսակ, այդ թվում՝ ոչ ռազմավարական միջուկային զենք Ուկրաինայի նկատմամբ, եթե վերջինս ձեռք բերի միջուկային տեխնոլոգիաներ, հաղորդում է Sputnik International-ը:
«Կասկած չկա, որ նման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի օգտագործել բոլոր տեսակի զինատեսակները, այդ թվում՝ ոչ ռազմավարական միջուկային զենք, Ուկրաինայում այն թիրախների նկատմամբ, որոնք սպառնալիք են մեր երկրին», – ասել է Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը (SVR) հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են Ուկրաինային փոխանցել միջուկային զինատեսակներ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան