Ճապոնիան նախատեսում է 2030թ-ին հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ տեղակայել Թայվանի հարակից շրջանում
Աշխարհ
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է 2030 ֆինանսական տարում Յոնագունին կղզում տեղակայել միջին հեռահարության «Chu-SAM» տիպի հրթիռային համակարգերով զինված ստորաբաժանումներ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը։
Նրա խոսքով՝ ներկայումս իրականացվում են ենթակառուցվածքների վերանայման և այլ նախապատրաստական աշխատանքներ, սակայն տեղակայման ժամկետները կարող են փոփոխվել, հաղորդում է TASS-ը։
Յոնագունին կղզին գտնվում է Թայվանից մոտ 110 կմ հեռավորության վրա։ Այնտեղ Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի կայազոր է գործում 2016 թվականից։ Տարածաշրջանում լրացուցիչ ռազմական կարողությունների տեղակայման ծրագրերը նախկինում բազմիցս քննադատվել են Չինաստանի կողմից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն