Հնդկաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Իսրայել
Աշխարհ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին փետրվարի 25–26-ը պաշտոնական այցով կմեկնի Իսրայել, հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Սա Մոդիի երկրորդ այցն է Իսրայել։ Նրա առաջին այցը տեղի էր ունեցել 2017 թվականին և պատմական նշանակություն ուներ, քանի որ դա Իսրայել կատարված առաջին պաշտոնական այցն էր Հնդկաստանի վարչապետի կողմից, գրում է Reuters-ը։ Այդ այցը կարևոր փուլ էր երկու երկրների հարաբերությունների զարգացման համար։
Սպասվում է, որ առաջիկա այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության հարցեր և տարածաշրջանային զարգացումները։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան