ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով չեղարկվել է ավելի քան 2000 չվերթ
Աշխարհ
FlightAware առցանց ծառայության տվյալների համաձայն՝ երեքշաբթի օրը ԱՄՆ-ում առնվազն 700 չվերթ է վերանշանակվել, իսկ գրեթե 2200-ը՝ չեղարկվել՝ հյուսիս-արևելքում տեղի ունեցած ձնաբքի պատճառով։
Ծառայության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:10-ի (EST ժամը 7:05) դրությամբ, ԱՄՆ-ից, ԱՄՆ-ի ներսում կամ դեպի ԱՄՆ 2026 չվերթ չեղարկվել է, իսկ 700-ը՝ հետաձգվել։
Ավելի վաղ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը զգուշացրել էր, որ հյուսիս-արևելյան նահանգներին մոտենում է ևս մեկ բնական աղետ։ Նա նշել էր, որ Նյու Ջերսիից մինչև Նոր Անգլիայի հարավ-արևելք հնարավոր են ձնաբքեր, առատ ձյուն և ուժեղ քամիներ։
Ակնկալվում է, որ ափամերձ տարածքները ամենաշատը կտուժեն։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան