Ուկրաինայի ճգնաժամը բխում է Արևմուտքի՝ համաշխարհային գերիշխանություն հաստատելու փորձերից․ Գատիլով
Ռուսաստան
Ժնևում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը բխում է Արևմուտքի՝ համաշխարհային գերիշխանություն հաստատելու փորձերից։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների գործողությունները, այդ թվում՝ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու ծրագրերը, ցույց են տալիս նրանց պատրաստակամության բացակայությունը հակամարտությունը լուծելու համար:
Գատիլովի խոսքով՝ Արևմտյան երկրները հետևողականորեն իրականացնում են ուժի քաղաքականություն՝ իրենց գլոբալ գերիշխանությունը պահպանելու նպատակով, ինչը ստիպում է մյուս պետություններին ձեռնարկել հակաքայլեր, հայտնում է TASS-ը:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը