Մոսկվան մեղադրում է Փարիզին և Լոնդոնին «միջուկային պլանների» մեջ․ Մեդվեդևը չի բացառել պատասխան հարվածը
Ռուսաստան
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան իբր քննարկում են Ուկրաինային «կեղտոտ» կամ միջուկային բնույթի զինատեսակ փոխանցելու տարբերակներ։ Ըստ ծառայության՝ խոսքը կարող է վերաբերել եվրոպական բաղադրիչների և տեխնոլոգիաների գաղտնի փոխանցմանը։ Մոսկվայում այս տեղեկությունը որակել են որպես ծայրահեղ վտանգավոր զարգացում։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նման քայլը կդառնա միջազգային իրավունքի և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում։ Նրա խոսքով՝ Մոսկվան հաշվի կառնի այդ տեղեկությունները Ուկրաինայի շուրջ բանակցությունների շրջանակում։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, իր հերթին, հայտարարել է, որ նման սցենարի դեպքում Ռուսաստանը կարող է կիրառել ցանկացած միջոց, այդ թվում՝ ոչ ռազմավարական միջուկային զենք։ Նա նաև զգուշացրել է, որ հնարավոր մատակարարող երկրները կարող են դիտարկվել որպես հակամարտության անմիջական կողմեր։ Փարիզն ու Լոնդոնը պաշտոնապես չեն հաստատել նման պնդումները։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան