Բուդապեշտը չի աջակցի ԵՄ այն որոշումներին, որոնք նպաստում են Ուկրաինային․ Օրբան
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նամակով դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային՝ նշելով, որ Բուդապեշտը չի աջակցի ԵՄ այն որոշումներին, որոնք նպաստում են Ուկրաինային, մինչև Կիևը դադարեցնի էներգետիկ ճգնաժամ ստեղծելու փորձերը Հունգարիայում, հայտնում է TASS-ը:
Օրբանը ընդգծել է, որ տեխնիկական որևէ խոչընդոտ չկա ռուսական նավթը «Դրուժբա» խողովակով Հունգարիային մատակարարելու համար, և Ուկրաինան պարզապես քաղաքական պատճառներով է դադարեցրել գործընթացը: «Ես չեմ կարող աջակցել Ուկրաինանին նպաստող որևէ որոշմանը մինչև իրավիճակը կարգավորվի», գրել է նա՝ հրապարակելով նամակի պատճենը:
Հունգարիան նշում է, որ «Դրուժբա» խողովակով նավթ չի մատակարարվում հունվարի 27-ից:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան