Մեկ միլիոն այց` առողջության ապահովագրության շրջանակում․ Ավանեսյան
Հասարակություն
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ամփոփել է առողջապահության համընդհանուր ապահովագրության շրջանակում բուժօգնության դիմած քաղաքացիների թվային ցուցանիշները․
«Մեկ միլիոն այց` առողջության ապահովագրության շրջանակում:
Մեկուկես ամսում արձանագրված այս ցուցանիշը փաստում է` ռեֆորմն անհրաժեշտ էր, սպասված ու շատերի համար տարիներով, նույնիսկ տասնյակ տարիներով հետաձգված առողջական խնդիրներին լուծում տալու միակ տարբերակն ու հնարավորությունը:
Հենց այս մարդկանց արդեն բարեփոխված, որոշների դեպքում նաև փրկված կյանքի պատմությունները կրկնակի ուժ են տալիս հաղթահարելու հնից եկած և նոր առաջացող խնդիրները, զարգացնելու և անընդհատ լավացնելու համակարգը:
Հաստատակամ շարունակում ենք հետևողական աշխատանքները, սիրելի՛ քաղաքացիներ և բուժաշխատողներ:
Հաջորդիվ կներկայացնեմ շնորհակալությունների շարք մեր բուժառուներից, նրանց հարազատներից և բուժաշխատողներից»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան