Իրանը հույս ունի հնարավորինս կարճ ժամկետում արդար համաձայնության հասնել ԱՄՆ–ի հետ․ Արաղչի
Աշխարհ
Իրանը կվերսկսի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ Ժնևում՝ հնարավորինս կարճ ժամկետում արդար համաձայնության հասնելու վճռականությամբ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։
«Հիմնվելով բանակցությունների նախորդ փուլում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա՝ Իրանը կվերսկսի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ Ժնևում՝ հնարավորինս կարճ ժամկետում արդար և հավասար համաձայնագրի հասնելու վճռականությամբ», - ասել է արտգործնախարարը X-ում հրապարակված հայտարարության մեջ։
«Մենք պատմական հնարավորություն ունենք կնքելու աննախադեպ համաձայնագիր, որը հաշվի կառնի փոխադարձ շահերը և կապահովի փոխադարձ օգուտ։ Համաձայնագիրը հասանելի կլինի, բայց միայն այն դեպքում, եթե առաջնահերթությունը տրվի դիվանագիտությանը», - ընդգծել է նախարարը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան