Աննա Վարդապետյանին «կզոհաբերե՞ն». «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խորհրդարանում առաջիկա նիստի ժամանակ ուժային բլոկի ղեկավարները տարեկան հաշվետվություն են ներկայացնելու։ ՔՊ-ում մարտական են տրամադրված՝ նրանց զեկույցների հետ կապված, եւ որոշել են դիտարժան թատրոն բեմադրել՝ փորձելով երկրում տիրող իրավական «բեսպրեդելի», նախկինների «անպատժելիության» եւ մյուս այլ հանցանքների ողջ պատասխանատվությունը դնել այդ կառույցների ղեկավարների ուսերին։ Չնայած շատ լավ գիտեն, որ այդ բոլոր կառույցները հլու-հնազանդ կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները: Նա ե՛ւ գլխավոր դատախազ է, ե՛ւ Քննչական կոմիտեի ղեկավար, ե՛ւ ՆԳ նախարար, ե՛ւ ԱԱԾ տնօրեն։
Ինչ վերաբերում է այդ կառույցների գործող ղեկավարներին, ապա ՔՊ-ում հատկապես ներքին հակակրանք ունեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նկատմամբ, եւ հնարավոր է նրա փոփոխության հարցը դրվի։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան