Նորվեգիայի 89-ամյա թագավորը հոսպիտալացվել է Իսպանիայում
Աշխարհ
Նորվեգիայի 89-ամյա միապետ Հարալդ V-ը փետրվարի 24-ին հոսպիտալացվել է Իսպանիայի Թեներիֆե կղզում՝ վարակի և ջրազրկման պատճառով։«Նորին Մեծություն Թագավորն երեկոյան տեղափոխվել է Թեներիֆեի համալսարանի հիվանդանոց։
Թագավորը բուժվում է վարակի և ջրազրկման պատճառով, և նրա վիճակը, ըստ տեղեկությունների, լավ է», – ասվում է պալատի հայտարարության մեջ։
Նշվել է, որ միապետի անձնական բժիշկն արդեն մեկնել է իսպանական կղզի՝ նրա բուժմանը օգնելու համար։ Թագավորական ընտանիքն իր ձմեռային արձակուրդն անցկացնում է Թեներիֆեում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան