Բրիտանիան և Ֆրանսիան շահարկում են միջուկային զենքի հարցը․ Զախարովա
Ռուսաստան
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան գործնականում «մանիպուլացնում են միջուկային զենքի թեման»։ Այս մասին, ինչպես հաղորդում է TASS-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա արձագանքել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությանը, ըստ որի՝ Լոնդոնն ու Փարիզը ծրագրում են Ուկրաինային միջուկային ռումբ տրամադրել։ Զախարովայի խոսքով՝ այդ երկրները ոչ միայն հռետորաբանորեն, այլև գործնականում են շահարկում միջուկային օրակարգը։
Միաժամանակ դիվանագետը պնդել է, որ արևմտյան լրատվամիջոցները փորձել են նվազեցնել թեմայի կարևորությունը՝ համաշխարհային ուշադրությունը շեղելով այլ լուրերի վրա։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան