Թուրքիայում նախագահի և վարչապետի վրա հարձակման փորձի մեղադրանքով ձերբակալվել է 7 մարդ
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ կազմակերպած հարձակման փորձի մեղադրանքով ձերբակալվել է 7 մարդ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Իդրիս Նաիմ Շահինը, փոխանցում է Haber Turk-ը:
Շահինի խոսքերով՝ միայն վարչապետ Էրդողանի նկատմամբ ձեռնարկվել է 7 հարձակման փորձ, սակայն բոլոր փորձերը կանխվել են:
Շահինը հայտարարել է, որ հարձակման փորձերից մեկը կազմակերպվել էր 2005թ. իսկ մյուսը՝ 2009թ. մարտին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)