Հարավային Կորեան և ԱՄՆ-ն մարտին կմեկնարկեն համատեղ ռազմական զորավարժություններ
Աշխարհ
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն մարտի 9–ից 19-ը կմեկնարկեն տարեկան համատեղ ռազմական զորավարժություններ՝ «Freedom Shield», հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ռազմական պաշտոնյաների։
Նախաձեռնությունը «պաշտպանողական բնույթի» է, սակայն նախկինում դարձել է Հյուսիսային Կորեայի դժգոհության առարկա, որը դա համարում է ներխուժման փորձ։ Զորավարժությունների ընթացքում կծավալվեն հրամանատարական խմբերի վարժանքներ։
Նույն ժամանակ, զորավարժությունները կուղեկցվեն Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքներին դիմակայելու սցենարներով։ Հարավային Կորեան փորձել է բարելավել հարաբերությունները Փհենյանի հետ, սակայն դիվանագիտական նախաձեռնությունները մինչ այժմ անարդյունք են մնացել։ Զորավարժությունների որոշ դաշտային ուսումնական ծրագրերի կրճատման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)