Ֆլորիդան՝ որպես բանակցությունների նոր հարթակ․ Թրամփը փորձում է ուժեղացնել իր ազդեցությո՞ւնը
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է անցկացվել Ֆլորիդայում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը՝ նշելով, որ առաջիկա տասը օրերին հնարավոր է կազմակերպվի հերթական հանդիպումը՝ ուղղված ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան չի բացառել, որ բանակցությունների հնարավոր տեղափոխումը Ֆլորիդա պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությամբ՝ ազդեցություն ունենալ հանդիպման ընթացքի վրա։ Նրա խոսքով՝ թեև Թրամփը կարող է անձամբ չմասնակցել բանակցություններին, սակայն նրա ֆիզիկական ներկայությունը բանակցությունների վայրին մոտ արդեն իսկ կարող է ազդել գործընթացի վրա։
Չեպայի գնահատմամբ՝ Վաշինգտոնը ներկայումս նպատակ ունի մոտակա շաբաթների ընթացքում հասնել որոշակի համաձայնության։ Նա ընդգծել է, որ վերջին հայտարարությունները վկայում են կարգավորման գործընթացում որոշակի տեղաշարժի մասին՝ նշելով, որ նույնիսկ Կիևում արդեն դադարել են խոսել 1991 թվականի սահմանների վերականգնման մասին և սկսել են քննարկել տարածքային հարցերը, ինչը, ըստ նրա, քայլ է «ճիշտ ուղղությամբ»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան