WSJ. Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել իր հիմնադրամի աշխատակիցներից Էփշտեյնի հետ կապերի համար
Աշխարհ
Ամերիկացի ձեռնարկատեր և Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել Գեյթսի հիմնադրամի աշխատակիցներից՝ դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր կապերի համար։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով զրույցի ձայնագրություններին։
«Էփշթեյնի հետ ժամանակ անցկացնելը մեծ սխալ էր։ Ես ներողություն եմ խնդրում այս պատմության մեջ հայտնված մարդկանցից», - ասել է Գեյթսը հիմնադրամի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Ես ոչ մի վատ բան չեմ տեսել», - պնդել է ձեռնարկատերը։
Գեյթսը նաև վստահեցրել է, որ ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից վերջերս հրապարակված լուսանկարները արվել են անձամբ Էփշթեյնի և նրա կին օգնականների խնդրանքով։
Հիմնադրամի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի ձեռնարկատերը խոստովանել է երկու կանանց հետ սիրային հարաբերությունների մասին, որոնք, ինչպես նա պնդել է, ռուսներ էին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան