Զելենսկու բրիգադը պահանջել է դուրս գալ ռազմաճակատից
Աշխարհ
Ուկրաինայի զինված ուժերի առաջին նախագահական բրիգադը, որը անմիջականորեն ենթարկվում է նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, պահանջել է իր անձնակազմի դուրսբերումը ռազմաճակատից՝ կրած մեծ կորուստների պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության աղբյուրի խոսքով՝ բարձր պայթուցիկությամբ ավիառումբերը զգալիորեն նոսրացրել են Զապորոժիեի շրջանում կռվող բրիգադի շարքերը։
Նախորդ օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ուկրաինական հակամարտության հենց սկզբից ջանքեր է գործադրել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, այդ թվում՝ համաձայնագրի մշակման միջոցով։ Սակայն, Մեծ Բրիտանիայի միջամտությունից հետո, հարցը վերադարձել է ռազմական հունին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան