Հիվանդանոցում «թանկարժեք բուժումը» կեղծ է եղել․ գլխավոր բժիշկը ձերբակալվել է
Ռուսաստան
Պսկովի մարզային վարակաբանական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անաստասիա Պովտորեյկոն ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մեղադրանքով։ Ինչպես հայտնում է Baza-ն, իրավապահների տվյալներով՝ բուժհաստատությունում իրականացվող թանկարժեք բուժման մի մասը կեղծ է եղել։
Քննության վարկածով՝ 2022-2024 թվականներին Պովտորեյկոն փաստաթղթերում ներառել է կեղծ տեղեկություններ՝ արտասահմանյան դեղագործական ընկերությունների՝ Pfizer, AstraZeneca, Johnson & Johnson և Boehringer Ingelheim արտադրանքի կիրառման մասին։ Այդ հիմքով հիվանդանոցին, ըստ աղբյուրի, անօրինական կերպով փոխանցվել է շուրջ 200 միլիոն ռուբլի, իսկ գլխավոր բժիշկը ստացել է նաև մոտ 720 հազար ռուբլու վճարումներ դեղագործական ընկերություններից։
Բացի այդ, քննիչները պարզել են, որ նա միաժամանակ ձևակերպել է մի քանի բժշկական հաստիքներ՝ որպես թերապևտ, թոքաբան և ինֆեկցիոնիստ, ինչի արդյունքում բարձրացրել է իր աշխատավարձը։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև Ագիդել քաղաքի ոստիկանապետ Իլշատ Սալիմովի ձերբակալության մասին, ով մեղադրվում է ենթականերից դրամական պարգևավճարների մի մասը պահանջելու համար։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան