Չինաստանը սպառնում է պատասխան քայլերով՝ ԱՄՆ–ի նոր տուրքերի դեպքում
Աշխարհ
Չինաստանի առևտրի նախարարությունը զգուշացրել է, որ պատասխան քայլեր կձեռնարկի, եթե ԱՄՆ-ն նոր տուրքեր մտցնի Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա, հայտնում է TASS–ը։
Նախարարությունը նշել է, որ Պեկինը «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներ»՝ իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար` արձագանքելով ԱՄՆ առևտրի ներկայացուցչի հայտարարությանը հնարավոր տուրքերի մասին։
2025 թվականից ի վեր Չինաստանն ու ԱՄՆ-ն անցկացրել են հինգ առևտրային բանակցություններ, որոնք թույլ են տվել մեղմել միմյանց տուրքերը, արտահանման և ներդրումային սահմանափակումները։ Նախարարությունը կոչ է արել Վաշինգտոնին պահպանել «օբյեկտիվ ու խելամիտ մոտեցում» և չմեծացնել երկկողմ լարվածությունը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան