Ուիթքոֆը հաստատել է Ժնևում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպումը
Աշխարհ
ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը հաստատել է, որ ինքը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, մտադիր են հինգշաբթի օրը Ժնևում հանդիպել Իրանի ներկայացուցիչների հետ։
«Մենք չորեքշաբթի երեկոյան ենք ժամանում։ Ժնևում մեր գտնվելու հիմնական նպատակը իրանցիների հետ հանդիպելն է, քանի որ մենք փորձում ենք դիվանագիտորեն լուծել այս իրավիճակը», - ասել է Ուիթքոֆը Ուկրաինայում կայացած YES Meeting ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
Ելույթի ձայնագրությունը YouTube-ում հրապարակվել է միջոցառման կազմակերպիչ Վիկտոր Պինչուկ հիմնադրամի կողմից։ Իրանը և Միացյալ Նահանգները՝ Օմանի միջնորդությամբ, Իրանի միջուկային հարցի շուրջ անցկացրեցին երկու փուլ բանակցությունների։ Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Ուիթքոֆը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան