Թուրքիան հերքել է ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեպքում Իրան ներխուժելու մասին լուրերը
Աշխարհ
Թուրքիայի նախագահականի Հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեպքում թուրքական զորքի՝ Իրանի տարածք ներխուժելու մասին լուրերը։
Նման լուր հրապարակել էր ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալությունը, որտեղ նշվել էր ԱՄՆ-ն աշխատում է Թուրքիայի անվտանգության տարբեր սցենարների վրա՝ Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում։ Տարբերակներից մեկը զանգվածային միգրացիայի ռիսկի դեպքում Իրանի տարածքում բուֆերային գոտի ստեղծելն է։
«Մեր պետությունը, որը միշտ հարգել է հարևան երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ մեր սահմանային անվտանգությունն ապահովելու համար 24/7 ռեժիմով՝ անկախ այն բանից ճգնաժամեր կա՞ն, թե ոչ»,- նշված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան