Տոկիոյում անցկացրել են թռչող ավտոմեքենայի առաջին փորձնական թռիչքը
Աշխարհ
Տոկիոյում տեղի է ունեցել Ճապոնական SkyDrive Inc. ստարտափի կողմից մշակված թռչող ավտոմեքենայի առաջին փորձնական թռիչքը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով մշակող ընկերությանը։
Ցուցադրական թռիչքի ընթացքում մեքենան հաղթահարել է մոտավորապես 150 մետր հեռավորություն Տոկիոյի ծոցի օդային տարածքում։ Այն օդում է գտնվել 3,5 րոպե։
SD-05 թռչող ավտոմեքենան հանդերձված է կուտակիչներով և 12 ռոտորային շարժիչներով, որոնք ունեն քվադրոկոպտերների պտուտակների նման թիակներ։ Այն նախատեսված է երեք մարդու համար և կարող է հաղթահարել 15-ից մինչև 40 կիլոմետր հեռավորություն։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան