Օդային վերահսկողություն․ Սև ծովի չեզոք ջրերի վրա ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռ է նկատվել
Աշխարհ
Ավիացիոն դիսպետչերական շրջանակների աղբյուրի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը մի քանի ժամ շարունակ թռիչքներ է իրականացրել Սև ծովի չեզոք ջրերի վրա։
Աղբյուրի տեղեկությամբ՝ խոսքը Bombardier Challenger 650 հարթակի վրա կառուցված օդանավի մասին է, որը զբաղվում է հիմնականում էլեկտրոնային հետախուզությամբ։ Այն իրականացրել է մի քանի թռիչք՝ մոտ 10 կմ բարձրության վրա՝ չմտնելով որևէ երկրի օդային տարածք, բացի մեկնարկային կետից՝ Ռումինիայից, հայտնում է TASS-ը։
Նշվում է նաև, որ օդանավի թռիչքի երթուղին չի հատել քաղաքացիական ավիացիայի ստանդարտ միջանցքները։ Ըստ աղբյուրի՝ նման թռիչքներ Սև ծովի տարածաշրջանում նախկինում ևս արձանագրվել են։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ