Հունգարիան և Սլովակիան սկսել են օգտագործել իրենց ճգնաժամային նավթային պաշարները
Աշխարհ
Հունգարիան և Սլովակիան չորեքշաբթի օրը Եվրոպական հանձնաժողովի նավթի նիստում հայտարարեցին, որ արդեն օգտագործել են իրենց արտակարգ նավթի պաշարները՝ Ուկրաինայի կողմից «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումների դադարեցումից հետո, ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Աննա-Կայսա Իտկոնենը։
«Եվ՛ Հունգարիան, և՛ Սլովակիան հաստատեցին, որ սկսել են արտահանել իրենց արտակարգ նավթը։ Նման պաշարները պահվում են բոլոր անդամ պետությունների կողմից՝ հատուկ նման իրավիճակներին դիմակայելու համար», - ասել է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Ուկրաինայի կողմից «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների դադարեցումը։
Նախկինում հաղորդվել էր, որ այդ պաշարները բավարար կլինեն երկրների համար 90 օրվա համար։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ