ՌԴ ԿԸՀ նախագահը քննադատել է Զելենսկու՝ միջուկային զենք ձեռք բերելու հնարավոր մտադրությունները
Ռուսաստան
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկու՝ միջուկային զենք ձեռք բերելու հավակնությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ և վտանգել համաշխարհային անվտանգությունը, հայտնում է TASS-ը։
Պամֆիլովան ընդգծել է, որ նման քայլերը կարող են ծանր հետևանքների հանգեցնել Ուկրաինայի համար և հույս է հայտնել, որ երկրի բնակիչները կկարողանան սթափ գնահատել իրավիճակը։
Ավելի վաղ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը (ՍՎՌ) հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ըստ իրենց տվյալների, քննարկում են Ուկրաինային համապատասխան տեխնոլոգիաներ և միջոցներ փոխանցելու հնարավորությունը։ Նշվում էր նաև, որ տարբերակներից մեկը կարող է լինել ֆրանսիական TN-75 մարտագլխիկը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան