Հունգարիան դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին՝ էներգետիկ և քաղաքական պատճառներով
Աշխարհ
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Ուկրաինան «տեղ չունի» Եվրամիությունում, քանի որ վտանգել է անդամ երկրների էներգետիկ անվտանգությունը։
Նա հիշեցրել է, որ Կիևը դադարեցրել էր ռուսական նավթի մատակարարումը «Դրուժբա» նավթամուղով՝ փորձելով քաղաքական ազդեցություն գործադրել։ Սիյարտոյի խոսքով՝ Բուդապեշտը կշարունակի սահմանափակումները, այդ թվում՝ դիզելային վառելիքի մատակարարումների դադարեցումը Ուկրաինա, մինչև նավթի տարանցումը չվերականգնվի։
Նախարարը նաև նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է Եվրոպային ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման մեջ և վնասել եվրոպական տնտեսությանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան